ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Պաշտոնյաներ, ում անունները հնչեցրել են տնօրենները

Պաշտոնյաներ, ում անունները հնչեցրել են տնօրենները
29.03.2017 | 21:22

Lragir.am-ը գրել է՝ ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրենների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»: Դատախազությունը դրանք չուսումնասիրեց ամբողջությամբ, որպես վարչական ռեսուրսի չարաշահման բուրգ, այլ դիտարկեց առանձին-առանձին: Այդ կապակցությամբ, ունենալով տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման համակարգվածությունը ընդգծելու նպատակ՝ ներկայացնում ենք այն պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները (դատելով իրենց խոսքերից) փոխանցել են Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները:


Մարզպետարաններ
6 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն չեն նշում, թե կոնկրետ ում։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Լոռու մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Արագածոտնի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված դիտորդների ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան՝ ոմն Ռուդոլֆի։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Սյունիքի մարզպետարան՝ բաժնի պետ՝ ոմն Հայկի։
Վարչական շրջանի աշխատակազմեր (Երևանում)
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակները ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)՝ ոմն Հրանտի։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարան։
12 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Կենտրոնի թաղապետարան։
6 դպրոցի տնօրեն խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Էրեբունու թաղապետարան։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Ավանի թաղապետարան։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջած ցուցակը ներկայացրել է Նուբարաշենի թաղապետարան։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան։
1 դպրոցի մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի կրթության վարչության պետ՝ Արմեն Մարտիրոսյանին։
2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Նոր Նորք վարչական շրջան թաղապետարան՝ Քութելյանին։
2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Իրինա Թորոսյանին։
1 մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Անդրեասյան Ենոքին։


Քաղաքապետարաններ
1 դպրոցի տնօրեն իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Վեդու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահագն Վարդանյանին: Դա հաստատեց նաև ինքը՝ աշխատակազմի քարտուղարը:
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացնելու է Բերդի քաղաքապետարան։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Չարենցավանի քաղաքապետարան։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետարան։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Սպիտակի քաղաքապետարան։


Գյուղապետարան
Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղի դպրոցի տնօրենը խոստովանեց, որ ցուցակագրումը անում են գյուղապետի հետ միասին։
Ընտրական շտաբներ
3 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Կապանի ՀՀ կենտրոնական շտաբ՝ ««Կապան մոլի» երկրորդ հարկ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Չարենցավանի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Հրազդանի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Սիսիանի ենթաշտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը յուրաքանչյուր դասղեկ իր հավաքածը ներկայացրել է Երևանի Հալաբյան փողոցի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արտաշատի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արարատի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Վեդու ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Մարտունու ՀՀԿ շտաբ։
Գյումրու 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու, Գյումրի 2 շրջանային կազմակերպության ղեկավար Սուքիաս Ավետիսյանին։

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ